Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի և երկու այլ աղբյուրների։
«Զելենսկին ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, իսկ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել և նշել է, որ կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսից», - Axios-ին հայտնել է աղբյուրներից մեկը։
Ըստ լրատվամիջոցի՝ զրույցը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան և տևել է մոտ 30 րոպե։
Axios-ը հաղորդում է, որ Զելենսկին և Թրամփը քննարկել են հնարավոր եռակողմ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունվարի 29-ին հայտարարել է, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա, որտեղ նրա անվտանգությունը երաշխավորված կլինի։ Զելենսկին ի պատասխան ասել է՝ «ես կարող եմ նրան Կիև հրավիրել, թող գա»:
Ուկրաինացի պաշտոնյան Axios--ին նաև հայտնել է, որ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ Ուկրաինային տրամադրել զգալի անվտանգության երաշխիքներ՝ որպես Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մաս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի և ԱՄՆ բանակցողները վաղը կքննարկեն հետպատերազմյան վերականգնման հարցերը