Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ լրատվամիջոցների Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը հյուրընկալելու և խաղաղության օրակարգում նրա ներդրման համար։

«Գոհունակությամբ նշվեց, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և տեղի չի ունեցել որևէ միջադեպ, որը կարող է վնասել խաղաղությանը»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերություններից, ընդգծվել, որ «ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հասել են որակապես նոր բարձր մակարդակի և ձեռք են բերել ռազմավարական բնույթ»:

Օգոստոսի 8-ի առթիվ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է. ՓաշինյանԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. ՌուբիոՎաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց. ուր են հասել կողմերը և ինչ հարցեր են դեռ մնում չլուծված Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց է կայացելՓաշինյանը զանգահարել է Ալիևին«Բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը». վարչապետ«Թրամփի ուղին» կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Լայթսթոուն400 միլիոն դոլար բյուջեով TRIPP հիմնադրամ՝ բիզնեսմեն Կոնստանտին Սոկոլովի ղեկավարությամբ Վարչապետը և ԱՄՆ պաշտոնյան քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման հարցերը