Թրամփն ու ֆոն դեր Լայենը հեռախոսով խոսել են Իրանի խնդրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև հեռախոսազրույցից հետո կողմերը հայտարարել են, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։

Սոցցանցի գրառմամբ նախագահ Թրամփը տեղեկացրել է, որ ֆոն դեր Լայենի հետ «շատ թեմաներ են քննարկվել։ Մենք լիովին միասնական ենք այն հարցում, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։

Առանձին գրառման մեջ ֆոն դեր Լայենը վերահաստատել է այս դիրքորոշումը։

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համակարծիք են, որ «սեփական ժողովրդին սպանող ռեժիմը» չի կարող այնպիսի զինատեսակ ունենալ, որը միլիոնավոր մարդկանց կարող է սպանել։

Թեհրանում այժմ ուսումնասիրում են պակիստանյան միջնորդությամբ ներկայացված պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք առայժմ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք». Թրամփ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն ու Պակիստանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՊակիստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության նշաններըԹրամփի հետ համաձայն ենք՝ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից. Նեթանյահու