Թրամփի խոսքով՝ հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, 31-ը մայիսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկած հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա՝ ակնարկելով, որ բանակցություններն այժմ կենտրոնանում են Իրանի միջուկային ծրագրի վրա։

Սոցցանցի իր էջում նախօրեին արված գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ գործարքը «շատ հստակ ասում է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա»։

«Այնուհետևփաստաթուղթը երկար և բավական ուժեղ ձևակերպումներով անդրադառնում է միջուկային հարցի տարբեր կողմերի։ Ավելին, համաձայնագրի մեծ մասը հենց դրա մասին է», - գրել է Թրամփը։

Թեմային Սպիտակ տաղ ղեկավարը ավելի վաղ անդրադարձել էր նաև Fox News-ի եթերում՝ մեկնաբան Լարա Թրամփին՝ իր հարսին տված հարցազրույցի ժամանակ․ «Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի», - ասել էր նախագահը՝ հավելելով, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։

Թեհրանից շարունակում են պնդել, որ իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ համաձայնություն չունեն Վաշինգտոնի հետ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հաստատել էր, որ բանակցությունները շարունակվում են, սակայն հորդորել էր զգուշանալ «շահարկումներից»՝ շեշտելով, որ Թեհրանը չի կարող դատողություններ անել բանակցային գործընթացի մասին, քանի դեռ հստակ արյդունքներ չկան։

ԱՄՆ-ն ու Իրանը վերջին շաբաթներին մի շարք առաջարկներ են փոխանակել։ The New York Times-ը և Axios-ը մայիսի 30-ին հայտնել էին, որ Թրամփը Թեհրան է ուղարկել շրջանակային համաձայնագրի նոր տարբերակ, որն ավելի «խիստ» պայմաններ է ներառում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը համաձայնագիր կկնքի միայն «շոշափելի արդյունքներից» հետո․ Ղալիբաֆ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի հարցում «բոլոր խաղաքարտերն» ԱՄՆ-ի ձեռքում են. ԹրամփԱՄՆ զինուժը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է ԻրանինԻրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պայքարի. Արաղչի