Սթարմերը ողջունում է Իրանի պատերազմն ավարտելու ուղղությամբ «առաջընթացը»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ողջունել է Իրանի պատերազմն ավարտելու վերաբերյալ «համաձայնության հասնելու ուղղությամբ առաջընթացը»։

«Կաշխատենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այս պահն օգտագործելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման հասնելու համար», - X-ում գրել է վարչապետ Սթարմերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է այսօր ավելի ուշ հայտարարություն լինի։

«Ես կարծում եմ, որ գուցե հնարավորություն լինի, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում աշխարհը լավ լուրեր ստանա», - Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է լավ լուրեր լինեն. ՌուբիոԻրանի հետ խաղաղության համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է»․ ԹրամփԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Իրանի հետ հնարավոր գործարքինԻրանում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը վերջնական փուլում է. ReutersԱՄՆ-ն և Իրանը պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում առաջընթաց են արձանագրելԿենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի