Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Իրանի հետ հնարավոր գործարքին

Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի իրականացման ընթացքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և տարածաշրջանային առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Էրդողանի գրասենյակը կիրակի օրը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նա ասել է՝

«Հորմուզի նեղուցով ազատ անցում ապահովելու վերաբերյալ համաձայնությունը կնպաստի տարածաշրջանի կայունությանը՝ թեթևացնելով համաշխարհային տնտեսությունը»,- մեջբերելով Էրդողանի խոսքը այսօր հայտնել են նրա գրասենյակից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։

XS
SM
MD
LG