«Շատ մարդկանց են սպանում», «Հյուսիսային Կորեային է նման». ինչ են պատմում Թեհրանից ժամանողները

«Ամեն տեղ կրակում են, բողոքում են թանկության համար», - «Ազատությանը» «Զվարթնոց» օդանավակայանում պատմեց Թեհրանից ժամանած քաղաքացին:

Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում 12-րդ օրն է՝ հակակառավարական զանգվածային ցույցեր են, որոնք բռնկվել են իրանական արժույթի արժեզրկման և տնտեսական դժվարությունների պատճառով:

«Հիմա իրավիճակը լավ չէ, շատ մարդկանց են սպանում, բայց մարդիկ 8:30-ից դուրս են գալիս իրենց տներից՝ պահանջելով փոխել ռեժիմը», - հավելեց մեկ այլ քաղաքացի:

Ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 մեծ ու փոքր քաղաքներում: Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում 34-45 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և իրավապահներ: Ձերբակալվել է ավելի քան 2270 ցուցարար։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.