Սա չպետք է լինի օտար շահերի հանրաքվե. Թաթոյան

Խորհրդարանական ընտրություններին մասնակից «Միասնության թևերը» պատրաստ է օրինականության սահմաններում բոլոր հետընտրական գործընթացներին, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ սա չպետք է լինի օտար շահերի հանրաքվե կամ ուրիշների շահերի ընտրություն:

Ինչ վերաբերում է խախտումներին, Մարդու իրավունքների նախկին պաշտպանը շեշտեց, որ ահազանգեր կան, որոնց ուշադրությամբ հետևում են և փորձելու են այնպես անել, որ քաղաքացու քվեն չգողացվի:

Հայաստանն այսօր նոր խորհրդարան է ընտրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, բայց վախենալու որևէ բան չկա». Սամվել Կարապետյան Ինչ միջադեպեր են արձանագրվել ընտրատեղամասերում՝ ըստ «Ականատեսի»Կաթողիկոս Գարեգին Բ-ն քվեարկեց«Հայաստան» դաշինքի համակիրների տներում խուզարկություններ են եղել. ըստ դաշինքի՝ կան ձերբակալվածներԱռաջինի հարց չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ . Փաշինյան