Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքում ԱԹՍ-ի հարձակումից 12 մարդ է զոհվել

Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում, որտեղ գտնվում է խոշոր նավթավերամշակման գործարան, ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, 48-ը՝ վիրավորվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ռուսական տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարված է հասցվել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանին։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը սգո օր է հայտարարել ուկրաինական հարձակումից հետո, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքապետ Ռադմիր Բելյաևը։

Նիժնեկամսկ քաղաքում գտնվող «ՏԱՆԵԿՈ» նավթավերամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել նաև հունիսին:

Վերջին ամիսներին Ուկրաինան ուժեղացրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները, որի արդյունքում Ռուսաստանի շատ շրջաններում նավթամքերքի պակաս է առաջացել, չնայած իշխանությունները պնդում են, որ այդ սկզբնական խնդիրների մեծ մասը լուծվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տյումենի նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվելՈւֆայում ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո հրդեհվել է նավթավերամշակման գործարանըՌուսաստանում նավթամթերքի արտադրությունը հունիսին կտրուկ նվազել էՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների