Ռուբիոն Իրանին մեղադրում է ամբողջ աշխարհին պատանդառելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել է Իրանին ամբողջ աշխարհին պատանդառելու մեջ: Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հաջողությամբ է իրականացնում իր ռազմական նպատակները պատերազմում։

«Այս հոգևորական ռեժիմը վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Իրանը փորձում է պատանդ վերցնել ամբողջ աշխարհը։ Նրանք հարձակվում են հարևան երկրների, նրանց էներգետիկ ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության վրա։ Այս առաքելության նպատակը նրանց կարողությունները ոչնչացնելն է, և մենք լավ ճանապարհի վրա ենք՝ հասնելու դրան», - հայտարարել է պետքարտուղարը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարն էր ասել, թե Միացյալ Նահանգները դեռևս չի դիմել լուրջ գործողությունների՝ Իրանի դեմ ռազմական արշավում իր նպատակներին հասնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

11 երկիր Կիևին է դիմել՝ խնդրելով օգնել պաշտպանվել Իրանի անօդաչուներից. ԶելենսկիՆԱՏՕ-ի ուժերը խոցել են Թուրքիայի օդային տարածք մտած իրանական բալիստիկ հրթիռըԻրանը մեղադրել է եվրոպական երկրներին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին հարձակման պայմաններ ստեղծելու համար«Ամերիկյան հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Իրանինը». ՀեգսեթՊատերազմի ավարտի որոշումը Նեթանյահուի հետ «համատեղ» կլինի. ԹրամփԱՄՆ-ը դատապարտում է Իրանի հարձակումը Ադրբեջանի վրաԻրանի վրա հարձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. ԷրդողանԹեհրանը կդադարեցնի հարևան երկրների վրա հարվածները, եթե նրանցից Իրանի դեմ հարձակում չլինի. Փեզեշքիան