«Ռոսսելխոզնադզոր»-ը Իրանից պահանջում է դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը

Իրանում աճեցվող ծաղիկներ միջազգային ցուցահանդեսում, արխիվ

«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարեցնելու դեպի Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը։ Ռուսական կողմը պնդում է, թե այս տարի Իրանից ներմուծվող ապրանքների ծավալը «զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»։

«Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին», - հայտարարել է ռուսական դաշնային ծառայությունը, հավելելով, թե մինչ այս Իրանին տեղեկացրել էր, որ մայիսի 22-ից արգելել է հայկական ծաղկի ներմուծումը։

«Իրանական կողմից պատասխան չստանալու պատճառով ծառայությունը խնդրել է դադարեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և այս հարցի պարզաբանումը», - հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Դաշնային ծառայությունը վաղվանից ժամանակավորապես սահմանափակել է նաև թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան, պատճառաբանելով, թե «խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր»։ Թե որ արտահանողների նկատմամբ է գործելու արգելքը և որքան ժամանակով, չի նշվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանը հայկակա՞ն վարդերի մուտքն է կասեցրել. ՍԱՏՄ-ն հերքում է«Նոր ստանդարտից մինչև նոր շուկա եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա»«Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի». Փաշինյան«Բոնժուղ մսյո. հետո ո՞նց ասեմ՝ ծաղիկ ունեմ»․ փոքր ջերմոցատերերը նոր գնորդ են փնտրումԳյումրեցի գործարարը կանգնած է ծաղիկներն իրացնելու խնդրի առաջՀայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»Հայկական ծաղիկներն ու բանջարեղենը՝ դեպի նոր շուկաներ. ի՞նչ խնդիրներ են տեսնում արտադրողները«Ծաղիկների մի խմբաքանակ արդեն ճանապարհին է». ռուսական սահմանափակումներից հետո արտահանողները այլ շուկաներ են փնտրում«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴ