«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում է քարոզարշավ անցկացնում, որտեղ քաղաքացիներից մեկի հետ բուռն վեճ սկսվեց, մթնոլորտը լարվեց.

Մի կին մոտեցավ վարչապետ Փաշինյանին և ասաց. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել....»:

Փաշինյանն ասաց. «մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել...»: Կինն ընդհատեց ու կրկին ասաց. «Դուք փորձեցիք մեզ կզացնել...»:

Այս ընթացքում մթնոլորտը լարվեց, վարչապետն ասաց. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:

Կինը մեղադրեց Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ», վարչապետն էլ արձագանքեց. «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու...չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»,- բարկացած ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին ուղղված «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը ցույց տվեց այն տեսանյութը, որի մասին խոսում էր և ասաց, որ դրա թիկունքում իր մրցակիցներն են կանգնած. «Մասկեքովին սպառում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե փաստեր ունե՞ք, որ այդ տեսանյութի հետևում իրենք են, վարչապետն ասաց. «Այո, փաստն այն է, որ իրենց խոսույթի հետ համապատասխանում է: Էս մասկեքով խոսացողներին էլ ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը, և երբ հանեն մասկեքը, կտեսնեք, որ սրանք պատերազմի առաջին ժամերին մարտի դաշտերից փախածներն են, էն որ մետրոյում ասում էի՝ փախածներ, այ սրանք են փախածներ: Ես գտնելու եմ սրանց հատ-հատ, մասկեքը հանելու եմ և ասեցի, թե ինչ եմ անելու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեց«Լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ». Քոչարյանը շարունակեց կոշտ քննադատել իշխանություններին«23 գլխանի հրեշը», «փսիխոյի թուղթը», «վարկային համաներումը». քարոզարշավի 10-րդ օրը Մարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Փաշինյան