Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլը: Մանրամասներ, սակայն, Կրեմլը չի փոխանցել:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ կարծում է, որ Իրանը՝ Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը, ցանկանում է համաձայնության գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ռազմական գործողություններից խուսափելու համար։
Մոսկվայում Իրանի դեսպանատունը սոցիալական ցանցերում գրառում է կատարել, որ Պուտինի և Լարիջանիի միջև ուրբաթ օրը կայացած բանակցությունները կենտրոնացած են եղել տնտեսական կապերի և «կարևոր տարածաշրջանային և միջազգային հարցերի» վրա՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը համաձայն է վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրաՆոր հուժկու հարվածի մասին ԱՄՆ նախագահի զգուշացումների ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցներ է ունենում տարածաշրջանի երկրների առաջնորդների հետո, Իրանի ԱԳ նախարարն էլ Թուրքիա է մեկնել:
Փեզեշքիանը նախօրեին հայտարարել է՝ Իրանն անհապաղ կարձագանքի ցանկացած ագրեսիայի, միաժամանակ պատերազմ չի ցանկանում և կողմ է երկխոսությանը: Թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն, ընդգծել է նա, երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմա վրա:
Այս հայտարարություններից ժամեր առաջ ԱՄՆ նախագահն էլ հույս էր հայտնել, թե Իրանի դեմ ռազմական գործողությունների կարիք չի լինի: Օրերս Իրանին շատ ավելի հուժկու հարվածով զգուշացրած Դոնալդ Թրամփն անգամ ասել էր, որ պատրաստվում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ամերիկյան ռազմանավերի մի մեծ խումբ է ուղարկել դեպի Իրան:
Անցած տարեվերջից սկսված ցույցերից ընթացքում, իրավապաշտպան խմբերի տվյալներով, Իրանում զոհվել է 20-ից մինչև 30 հազար մարդ: