Թուրքիայի նախագահական գրասենյակը հայտնել է, որ այսօր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իրանցի գործընկերոջ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ երկու կողմերի միջև լարվածությունը մեղմելու համար։
«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ լարվածությունը մեղմելու և խնդիրները լուծելու համար», - ասվում է նախագահականի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Էրդողանը նաև կընդունի Իրանի արտաքին գործերի նախարարին, որը Թուրքիա է այցելում իր թուրք գործընկերոջ հետ բանակցությունների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ