ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել պատժել Իրանին «ամբողջ ուժով» և հայտարարել, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Ընդունելով հակամարտության ընթացքում երեք ամերիկացի զինվորների կորուստը՝ Թրամփը խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար:
Թրամփը նախազգուշացրել է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն կամ դիմակայել անխուսափելի մահվան»:
Daily Mail-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել ևս մեկ ամիս:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է: Հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Թեմայով բոլոր թարմացումներն՝ այստեղ