Փաշինյանը հույս ունի այցելել Ադրբեջան 2028-ին

Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ գագաթնաժողովի բացման ելույթում։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում, Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով։

«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը»,-ասել է նա։

Փաշինյանը կարևորել է նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։