Փաշինյանն ու Մակրոնը խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նրանք կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, հայ-ֆրանսիական հարաբերություններին:

Իրանում արդեն 11-րդ օրն է՝ շարունակվում են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները:

Փաշինյանն աշխատանքային այցով է Փարիզում: Այսօր նա մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին:

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզյան գագաթնաժողովում Փաշինյանը խոսեց փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի անցնելու Հայաստանի որոշման մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Գրոսսին քննարկել են փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներին առնչվող հարցեր