Փաշինյան. Հայաստանը փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման որոշում է կայացրել

Արտապատկերում Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից

«Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Փարիզում ելույթ ունենալով Միջուկային էներգիայի գագաթնաժողովում:

«Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։ Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում», - ասաց Փաշինյանը:

«Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում փետրվարի 9-ին Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին, Վենսը հայտարարեց՝ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստանը կհասնեն: Պաշտոնական Մոսկվան արձագանքեց, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի վարչապետը մեկնել է ՖրանսիաՀայաստանը միայն ընտրել է մոդուլային ատոմակայանի տարբերակը, հստակ չէ՝ որ երկրի առաջարկը կընդունվի. ՏԿԵ փոխնախարար«1-2-3 համաձայնագիրը ստորագրել ենք, որ ԱՄՆ-ը բացահայտի մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաների նրբությունները». ՓաշինյանՀայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում ՌԴ-ում. ԶախարովաՎենսի 24 ժամը Հայաստանում. դրոններ, միջուկային համաձայնագիր, չիպեր ու գերիների հարց Ե՞րբ Հայաստան կհասնեն ամերիկյան տեխնոլոգիաները՝ մոդուլային ռեակտորները Գալուզին. Մոսկվան մտադիր է մնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորըՀայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կկառուցվի. մասնագետները ռիսկային են համարում, կառավարությունից հակադարձում են


Առավել մանրամասն տե՛ս այստեղ