Պակիստանի ՆԳ նախարարը կրկին Թեհրանում է՝ պատերազմի ավարտի շուրջ բանակցելու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Պակիստանի ՆԳ նախարար Մոհսին Նաքվին, Թեհրան, արխիվ

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին կրկին Իրանում է՝ ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտելու Իսլամաբադի դիվանագիտական ջանքերի շրջանակում։

DPA լրատվականի տվյալներով՝ հանդիպումներ են նախատեսվում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Իրանական ISNA-ի փոխանցմամբ՝ Նաքվին Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին փոխանցելու է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի ուղերձը, որը առանցքային դեր է խաղացել Պակիստանի միջնորդական ջանքերի շրջանակում։

Նաքվին մայիսին էլ էր Թեհրան այցելել, հունիսի 5-ին էլ Բիշքեկում էր հանդիպել արտգործնախարար Արաղչիին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բիշքեկում հանդիպել են Իրանի և Պակիստանի ՆԳ նախարարները

Չնայած շարունակվող բանակցություններին, նախօրեին կողմերի միջև կրկին փոխհրաձգություն է արձանագրվել։

Հունիսի 6-ի երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ երկրի զինուժը իրանական երկու հարվածային անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնում էին Հորմուզի նեղուցում միջազգային ծովային երթևեկությանը։

Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առնվազն յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։

ԱՄՆ-ն ու Իրանը ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում, թեև ռազմական գործողությունների տարբերակը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, մնում է սեղանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի հետ փոխհրաձգությունից հետո Իրանը հարվածել է Քուվեյթին և Բահրեյնին. կա զոհ և 63 վիրավորԱՄՆ-ն հարվածել է իրանական ռադարներին, Իրանն էլ՝ Քուվեյթում ամերիկյան բազայինԹրամփ․ ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտությունում կհաղթի ռազմական ճանապարհով կամ թղթի վրաԻրանն ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ չի բանակցում. ԲաղայիԻրանի հրթիռային պաշարների մոտ 22 տոկոսը դեռ պահպանվել է. ԹրամփԱՄՆ-ը կրկին «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանն ի պատասխան Քուվեյթին է հարվածելԱՄՆ-ն հայտարարում է՝ «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին