ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ հակամարտությունում կհաղթի «այսպես թե այնպես»՝ կա՛մ ռազմական ճանապարհով, կա՛մ բանակցությունների արդյունքում։
«Մենք հաղթելու ենք այսպես թե այնպես։ Դա լինելու է ռազմական ճանապարհով կամ թղթի վրա», - հունիսի 4-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Թեհրանի հետ դժվար ընթացող բանակցությունները։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ցանկություն չունի հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, որը փետրվարի 28-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո հանրության առաջ չի հայտնվել և, ըստ հաղորդումների, լրջորեն վիրավորվել է ԱՄՆ-իսրայելական հարվածների հետևանքով։
«Ես չեմ ուզում հանդիպել, բայց եթե հանդիպեի, պատիվ կհամարեի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ համաձայնության դեպքում նման հանդիպումը հնարավոր է։