Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Իրան՝ բանակցություններ վարելու. Tasnim

Արխիվ

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու, հայտնում է Իրանի կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։

Reuters-ն էլ գրել էր, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի կողմից վերանայված առաջարկը՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ:

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե առաջիկա օրերին երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չկնքվի։

Նախագահ Թրամփի հայտարարությունից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրեց՝ եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը վերսկսեն հարձակումները Իրանի դեմ, ապա Մերձավոր Արևելքի պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է. Իրանի ԱԳՆՊատերազմը դադարեցնելու Իրանի վերանայված առաջարկը փոխանցվել է ԱՄՆ-ին. ReutersԻրանից զգուշացնում են՝ պատերազմը «տարածաշրջանից դուրս կտարածվի», եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները