Մատչելիության հղումներ

Իրանից զգուշացնում են՝ պատերազմը «տարածաշրջանից դուրս կտարածվի», եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները

Թեհրան, ապրիլի 7, 2026թ.
Թեհրան, ապրիլի 7, 2026թ.

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր զգուշացրել է՝ եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը վերսկսեն հարձակումները Իրանի դեմ, ապա Մերձավոր Արևելքի պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս:

«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, խոստացված տարածաշրջանային պատերազմն այս անգամ կտարածվի տարածաշրջանից շատ ավելի հեռու, և մեր ավերիչ հարվածները կջախջախեն ձեզ»,- ասվում է Sepah News կայքում հրապարակված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում:

Այս նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե առաջիկա օրերին երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չկնքվի։

«Հուսով եմ՝ մենք պատերազմ չենք սկսի, բայց գուցե ստիպված լինենք նրանց ևս մեկ մեծ հարված հասցնել։ Դեռ վստահ չեմ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում գրել է, որ «պատերազմին վերադառնալը կբերի շատ ավելի շատ անակնկալներ»։

XS
SM
MD
LG