Պաղեստինի բնակիչներն ու ականատեսները հայտնում են, որ իսրայելական ինքնաթիռները և տանկերն այսօր հարվածներ են հասցրել Գազայի արևելքում գտնվող տարածքներին։ Սա տեղի է ունենում մեկ օր անց այն բանից, երբ Իսրայելը հայտարարեց, թե հավատարիմ է ԱՄՆ-ի կողմից աջակցվող հրադադարին։
Ականատեսների պատմելով՝ իսրայելական ինքնաթիռները 10 ավիահարված են հասցրել Գազայի հարավային հատվածի Խան Յունիսից արևելք գտնվող տարածքներին, իսկ տանկերը ռմբակոծել են հյուսիսում տեղակայված՝ Գազայից արևելք գտնվող տարածքները։ Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Իսրայելական բանակը հայտարարել է, թե «ճշգրիտ» հարվածներ է հասցրել «ահաբեկչական ենթակառուցվածքների վրա, որոնք սպառնալիք են զորքի համար»։
Իսրայելը իր մեկ զինվորի մահվան պատճառաբանությամբ վերջին երկու օրերին ռմբակոծություններ է սկսել, որոնք, ըստ Գազայի առողջապահական կառույցների՝ 104 մարդու, այդ թվում՝ 46 երեխայի ու 20 կնոջ մահվան պատճառ են դարձել։