Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածներից 7 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել

Ուկրաինա։ Զապորոժիեի վրա ռուսական հարձակման հետևանքները, 2026թ. հուլիսի 21

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից 7 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։

Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքի վրա ռուսական հարվածից զոհվել է երեք մարդ, Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի վրա ուկրաինական հարվածներից՝ չորսը։

Մինչ այդ՝ երեկ, ՄԱԿ-ն արձանագրել էր, որ արդեն ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմի ընթացքում զոհված խաղաղ բնակիչների թիվը այս ամռանը կտրուկ աճել է․ անցյալ ամիսը ամենամահացուն էր 2022-ից՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր։

Պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը, մինչդեռ, մնում են անորոշ։

Կրեմլը հայտարարել է, որ առանձնապես լավատես չէ այսօր ավելի վաղ Մանիլայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո։

Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպումը, ըստ պաշտոնական աղբյուրների, տևել է մոտ կես ժամ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիո․ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար նոր գաղափարներ են անհրաժեշտ

Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին «կառուցողական դեր» խաղալ պատերազմի լուծումը գտնելու գործում։

Լավրովը, մինչդեռ, կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե ցանկացած լուծում պետք է հիմնված լինի նախագահներ Թրամփի և Պուտինի միջև Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց մանրամասները, սակայն, չեն հաղորդվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան Զոհ, վիրավորներ Ղրիմում՝ ուկրաինական ԱԹՍ հարձակումից հետոՈւկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է պահանջում Սև ծովում ռուսական հարձակումների պատճառով«Ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում». Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումըՈւկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կանՈւկրաինան ենթարկվել է 220 ԱԹՍ-ի և հրթիռի հարձակման. Զոհեր կան