Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սիզրանի նավթավերամշակման գործարանը, մեկ մարդ զոհվել է

Ռուսաստան - Սիզրանի նավթավերամշակման գործարանը անօդաչուի հարվածից հետո, 12-ը հուլիսի, 2026թ.

Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի նավթավերամշակման գործարանը: Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաղորդել է արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակման և վնասված բնակելի շենքերի մասին. մեկ մարդ զոհվել է, ևս երեքը, այդ թվում՝ մի երեխա, վիրավորվել:

Սիզրանի գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է, մտնում է «Ռոսնեֆտ»-ի կառույցի մեջ:

Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հաստատել են հարձակումը: «Սիզրանի նավթավերամշակման գործարանը «Ռոսնեֆտ»-ի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է և Հարավային Պովոլժիեի առանցքային ձեռնարկություն: Դրա տարեկան հզորությունը կազմում է շուրջ 8.5 միլիոն տոննա նավթ, ինչը հավասար է ՌԴ-ում նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտավորապես 3 տոկոսին», - ասված է ուկրաինացի զինվորականների հաղորդագրությունում:

Նախկինում էլ Ուկրաինայի զինված ուժերը քանիցս գրոհել են այդ ձեռնարկությունը:

Նավթավերամշակման ձեռնարկություններին ուկրաինական հարվածները Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի պատճառ են դարձել:

ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սյուսարն էլ հաղորդել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը Ազով-Սևծովյան ջրանցք մուտք գործող լցանավ են վնասել: Նա հայտնել է նաև Տագանրոգին և մարզի մի շարք շրջանների հասցված հարվածների մասին: Տագանրոգը հարվածների է ենթարկվում երրորդ գիշերն անընդմեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 349 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թե քանիսը չի հաջողվել խոցել, չի հաղորդվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում բենզինի արտադրությունը ծածկում է սեզոնային պահանջարկի 65 տոկոսըՈւկրաինայի զինուժը 4 ռուսական նավի վրա է հարձակվել Տագանրոգի ծովածոցումReuters․ Սարատովի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ների հարվածներից հետոՌուսաստանի խորքում ուկրաինական հարվածները կարող են երկարաձգել պատերազմը. ԿրեմլՈւկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օդանավակայանին և լցանավերինԱԹՍ-ների հարձակում՝ Կալուգայի մերձակայքի նավթավերամշակման գործարանի վրաՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանինՈւկրաինան կտրուկ ավելացրել է հարվածները ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքներին․ FTՆիժնի Նովգորոդում հրդեհ է բռնկվել «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանումՎառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքըՊուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կաՈւկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը