Արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող Nvidia ընկերության ղեկավարի պաշտոնում Ջենսեն Հուանգի վերականգնվելուց հետո Ասիայում ֆոնդային շուկաներն աճել են, հաղորդում է BBC-ն:
Հուանգի վերադարձի լուրի ֆոնին աճել է խոշոր ինդեքսների մեծ մասը, այդ թվում՝ Հարավային Կորեայի տեխնոլոգիական Kospi բենչմարքը, որը բարձրացել է 6.5%-ով՝ Samsung-ի և SK Hynix-ի նման չիպեր արտադրող ընկերությունների բաժնետոմսերի հսկայական թռիչքի շնորհիվ։
Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը աճել է ավելի քան 3.5%-ով, մինչդեռ Թայվանի Taiex-ը փակվել է 9%-ով բարձր։ Մինչ այդ էլ այս լուրն աճի էր հանգեցրել ամերիկյան Nasdaq-ում, որը բարձրացել է 6.5%-ով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Nvidia-ի խորհուրդը վերականգնեց Հուանգին նախագահի և տնօրենի պաշտոններումԱվելի քան 31%-ով բարձրացել է նաև Nvidia-ի բաժնետոմսերի գինը, որը ցուցակված է Nasdaq-ում, թեև ընկերությունը դեռ անկում է ապրում անցյալ ամսվա այս ժամանակահատվածի համեմատ։
Nvidia-ի խորհուրդը երեկ էր վերականգնել Ջենսեն Հուանգին ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոններում: Ընդամենը երկու շաբաթ առաջ էր Հուանգը հրաժարական տվել չինացի ենթադրյալ լրտեսի հետ իր սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո:
Համացանցում երեկ տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Հուանգը վերադառնում Nvidia-ի գլխավոր գրասենյակ: «Շնորհակալություն բոլորիդ երկրորդ հնարավորության համար», - ասել է Հուանգը իրեն ծափահարող աշխատակիցներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մասկն ու ավելի քան 175 հազար մարդ պահանջում են Nvidia-ի նախկին ղեկավարի վերադարձըԸնկերության հայտարարության համաձայն՝ պաշտոններում Հուանգին վերականգնելուց առաջ տեղի է ունեցել հանդիպումների շարք, որոնց արդյունքում տնօրեններին գոհացրել է Հուանգի «անկեղծությունը և ղեկավարելու ունակությունը»:
CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Ջենսեն Հուանգի վերադարձը որպես Nvidia-ի գործադիր տնօրեն շատ ուրախացնող նորություն է։ Դոնալդ Թրամփը նշել է, որ ինքը Nvidia-ի տնօրենների խորհրդի հետ խոսել է Հուանգի մասին «ուղղակիորեն և անուղղակիորեն», և նրանք «շատ, շատ ողջամիտ» են եղել։
«Ես շատ վստահ էի, որ [Հուանգը] պետք է վերադառնա, և մենք շատ մանրակրկիտ հետաքննություն ենք անցկացրել։ Եվ հետաքննությունը ցույց տվեց, որ ... նա ոչինչ սխալ չի արել, բացի այն, որ ստեղծել է անգնահատելի չիպ»,- ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը խստացրել է առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումներըԹրամփը, որը վերջին երկու տարիներին Nvidia-ի միլիոնավոր դոլարների բաժնետոմսեր է գնել, հավելել է, որ խորհուրդը խնդրել է «երաշխիք ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ», և որ ինքը տվել է նրանց այդ «երաշխիքը»։
Թրամփը նաև պնդել է, որ կառավարությունը «չունի որևէ պատճառ կարծելու, որ Ջենսենի վերադարձը Nvidia որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը»։
ԱՄՆ-ն ազգային անվտանգության նկատառումներով սահմանափակել է առաջադեմ չիպերի վաճառքը մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանին: