Nvidia-ի խորհուրդը վերականգնեց Հուանգին նախագահի և տնօրենի պաշտոններում

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգ, արխիվ
Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգ, արխիվ

Nvidia-ի խորհուրդն այսօր վերականգնել է Ջենսեն Հուանգին ընկերության ղեկավար պաշտոններում, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Ընդամենը երկու շաբաթ առաջ Հուանգը հրաժարական էր տվել չինացի ենթադրյալ լրտեսի հետ իր սիրային կապի մասին սկանդալային բացահայտումից հետո:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկել է Հուանգին ընկերության նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և խորհրդի անդամի պաշտոններում վերականգնելու օգտին:

Ընկերության հայտարարության համաձայն՝ դրան նախորդել է հանդիպումների շարք, որոնց արդյունքում տնօրեններին գոհացրել է Հուանգի «անկեղծությունը և ղեկավարելու ունակությունը»:

Արհեստական բանականության համար չիպեր արտադրող ամերիկյան Nvidia-ն ընդամենը օրեր առաջ էր հայտարարել, թե չի պատրաստվում գործադիր տնօրենի պաշտոնին վերադարձնել ընկերության համահիմնադիր Ջենսեն Հուանգին:

​
XS
SM
MD
LG