Նոր զգուշացում Մոսկվայից

Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես Արևմուտքի օգնության և աջակցության վրա, ապա սխալ կգործի, պետական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։

Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կբարդանա, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ կստեղծվեն տնտեսական զարգացման համար։

Թե ինչու և ինչպես է Հայաստանի ներսում իրավիճակը բարդանալու, ռուսաստանցի պաշտոնյան չի մանրամասնել, միայն հավելել է. «Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի խոհեմ կերպով»։

Նարիշկինը միաժամանակ շեշտել է, որ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը։

«Կարևոր է, որ զարգանա համագործակցությունն ու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության, հումանիտար ոլորտի, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»

Թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ռուսաստանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Հայաստանի կողմից Եվրամիությանն հետ մերձեցումը ենթադրում է համագործակցության դադարեցում ԵԱՏՄ-ի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ը մտադիր չէ վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար. Գալուզին«Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը, կարող է ստեղծվել բարդ իրավիճակ». ՕվերչուկՌԴ-ի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ. ՓաշինյանԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումՀայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. ՊուտինԵրևանը պետք է մերձենա ԵՄ-ին իր հաշվին, ոչ թե Մոսկվայի և ԵԱՏՄ-ի. Պեսկով