Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփը համաձայն է՝ Իրանի հետ համաձայնագիրը պետք է վերացնի միջուկային սպառնալիքը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի Թեհրանի կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքը։

Նեթանյահուն նշել է, որ դա կպահանջի հարստացված ուրանի դուրսբերում երկրից, ինչը խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, սակայն, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է՝ բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից:

Ըստ Նեթանյահուի՝ Թրամփը վերահաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներից, այդ թվում՝ Լիբանանից։

Նախօրեին NYT-ն գրեց, որ ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու մեխանիզմը դեռևս բանակցությունների փուլում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ. NYT Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է լավ լուրեր լինեն. ՌուբիոՍթարմերը ողջունում է Իրանի պատերազմն ավարտելու ուղղությամբ «առաջընթացը»Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է»․ ԹրամփԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Իրանի հետ հնարավոր գործարքինԻրանում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը վերջնական փուլում է. Reuters