Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում ներկայումս դադար է վերցված, իսկ հաջորդ փուլերի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել, ըստ Interfax-ի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ բանակցությունները «հավանաբար կվերսկսվեն», սակայն թե երբ, առայժմ հայտնի չէ։
«Հասկանալի է, թե յուրաքանչյուր կողմ ինչ պետք է անի մինչև բանակցությունների հաջորդ փուլը։ Յուրաքանչյուր կողմ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ ուկրաինական կողմին։ Ու նրանք գիտեն, թե ինչ պետք է անել, որպեսզի հաջորդ փուլը հաջող լինի»,- ընդգծել է Ուշակովը։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում նշեց, թե «պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն», հավելելով. «Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ամռանը Պուտինը կորոշի՝ ընդայլնել պատերազմը, թե անցնել դիվանագիտությանը. ԶելենսկիԵրևանում Ուկրաինայի նախագահը նաև կոչ արեց եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն ուղղված կլինի ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության ու բանկերի դեմ:
Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, գրել է, որ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների. FTՌուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնելով, որ հրադադարը կներառի նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000 հոգի:
«Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և դժվարին պատերազմի ավարտի սկիզբն է», - Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը: