Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ այս գիշեր Ուկրաինայի վրա հարձակվել են 43 ռուսական անօդաչու թռչող սարքեր և «Իսկանդեր-Մ» հրթիռ։
Երեսունչորս անօդաչու թռչող սարք է վնասազերծվել։ Հաղորդագրության համաձայն, դա տեղի է ունեցել մայիսի 8-ի ժամը 18:00-ից սկսած։
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին:
Շաբաթ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը երկու անգամ հաղորդել են անօդաչու թռչող սարքերի մասին Զապորոժիեի մոտակայքում։
Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ ռուսական ԱԹՍ-ը հարձակվել է Պոլոհիվսկի շրջանում գտնվող մեքենայի վրա։ 67-ամյա վարորդը տեղում մահացել է, երկու հոգի վիրավորվել են:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու փորձեր չեն եղել։ Նրան նաև հարցրել են՝ արդյոք Կրեմլում տեսե՞լ են Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի լավ կլիներ երկարաձգել հրադադարը։
«Չենք տեսել։ Հրադադարը հիմա գործում է մայիսի 9-ին, 10-ին և11-ին, այլ խոսակցություններ չեն եղել», - պատասխանել է Պեսկովը։