Մոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլին. Պեսկով

Ռուսաստանն այս պահին մտահոգված չէ, որ Իրանի շուրջ ճգնաժամը կարող է նվազեցնել Միացյալ Նահագների հետաքրքրությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության բանակցություններին միջնորդելու հարցում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր այս մասին հայտնել՝ ընգծելով, որ Մոսկվան սպասում է բանակցությունների նոր փուլին, սակայն դրանց ժամկետների մասին դեռ հայտարարելու բան չկա։

«Ոչ, մտահոգություն այս պահին չկա։ Մեր շփումները ամերիկացի գործընկերների հետ որևէ հիմք չեն տալիս նման կասկածների համար»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Կիևը գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, բայց տարածքների շուրջ համաձայնություն չկա. Զելենսկի

Նախորդ ամիս Ժնևու անցկացված եռակողմ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել էր՝ բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, սակայն տարածքների շուրջ դեռ համաձայնություն չկա։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անցկացված բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմական հարցերի շուրջ կողմերն առաջընթաց են գրանցել, սակայն հրադադարի մեխանիզմի շուրջ գրեթե ձեռք բերված պայմանավորվածությունը պահանջում է նաև քաղաքական որոշումներ, որոնք դեռ համաձայնեցված չեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը կշարունակի պատերազմել Ուկրաինայում, մինչև Կիևը «որոշումներ» չկայացնի. Կրեմլ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը, Կիևը «կառուցողական» են որակում Աբու Դաբիի բանակցություններըՈւմերով․ «Բանակցություններում առաջընթաց է արձանագրվել»«Նշանակալի առաջընթաց» կա բանակցություններում. ՈւիթքոֆԶելենսկի․ Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի զիջումըՌուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրն ավարտվել է