Մատչելիության հղումներ

Ումերով․ «Բանակցություններում առաջընթաց է արձանագրվել»

«Երեկ և այսօր Ժնևում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց արձանագրվել է։ Դետալների մասին, սակայն այս պահին խոսել չենք կարող»,- այսօր հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով ուկրաինական կողմի նպատակը շարունակում է անփոփոխ մնալ՝ «հարատև և արդար խաղաղության հաստատում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կիևը համաձայնել է շարունակել բանակցությունները. «Ժնևի հանդիպումը բավական ծանր էր, կողմերի մոտեցումներում շարունակում են տարբերություններ մնալ»,- հավելել է Զելենսկին։

Այսօր երկրորդ օրն էր, ինչ Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ ընթացան՝ վերջ դնելու արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին: Եռակողմ ձևաչափով մինչ այդ կողմերը ևս երկու հանդիպում անցկացրել էին Աբու Դաբիում:

XS
SM
MD
LG