ՄԻՊ-ը Նուբարաշենի բանտում հանդիպել է Օսիպյանին, կարևորել այլընտրանքային խափանման միջոցի հարցը քննարկելը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, նաև՝ հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի հետ։

Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին, նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցին, Մարդու իրավունքների պաշտպանը, որևէ կերպ չմիջամտելով դատական իշխանության գործունեությանը, կարևորում է այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելը», - ասված է հաղորդագրությունում:

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, Մանասյանը ազատությունից զրկված անձանց ներկայացրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճած Արթուր Օսիպյանը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում, նրան մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։

Արցախցի Օսիպյանը հացադուլի մեջ է արդեն 23-րդ օրը: Այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է՝ խիստ ցանկալի է, որ նրա խափանման միջոցը փոխվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք պայմանավորվել ենք, որ ապրում ենք օրենքներով, դա խախտվել է». Գեղամ Օհանյանը՝ 23 օր հացադուլի մեջ գտնվող Օսիպյանի մասինԽիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի. Գալյանը՝ Օսիպյանի ճակատագրի մասին«Շատ հյուծված վիճակում է». Արթուր Օսիպյանն արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ էՄարագոսը միացել է ՄԻՊ-ի մտահոգություններին՝ ատելության խոսքի և կալանքի կիրառման հարցերումԿարմիր քարտ Հայաստանի նախագահին. բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով16 օր առանց սննդի. մի քանի հարյուր ստորագրություն՝ Արթուր Օսիպյանի ազատության համարՆախագահականի առջև նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով, ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներին«Խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջականով». ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներինԱնժամկետ նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջովՓաշինյանը հրաժարվում է ներողություն խնդրել Օսիպյանից. ըստ փաստաբանի՝ նրա «կալանավորումը անձնական վրեժխնդրություն է»Արթուր Օսիպյանը պետք է ներողություն խնդրի մեր նահատակների ընտանիքներից. Փաշինյան