Մինսկը հայտնում է, որ Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը:

Մակրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Մինսկի հարաբերությունները Եվրոպական Միության և Փարիզի հետ։

Փարիզն առայժմ չի հաղորդել հեռախոսազրույցի մասին:

Այսօր Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինայի Կիևի մարզի վրա: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, դատապարտել են ռուսական հարձակումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսը պատերազմի մեջ չի ներքաշվի, բայց ՌԴ-ի հետ կպաշտպանի իրեն․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ հերքել էր պնդումները, թե Բելառուսը կարող է ներքաշվել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, միևնույն ժամանակ ընդգծել, որ ագրեսիայի պարագայում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ կպաշտպանեն իրենց:

Այդ հայտարարությունից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Բելառուսը «ուղիղ պատասխանատվություն են կրում» ԵՄ երկրներում անօդաչու թռչող սարքերի ներխուժման մի շարք դեպքերի համար:

Հայտարարությունը հնչել էր Լիտվայում անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգից հետո։