Այսօր առավոտյան Լիտվայի հարավային շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Վիլնյուսում, օդային տագնապ է հայտարարվել՝ ենթադրաբար Բելառուսից Լիտվայի օդային տարածք ներթափանցած անօդաչու թռչող սարքի պատճառով։
Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Լիտվական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բնակիչները ստացել են հաղորդագրություններ՝ ապաստարաններ տեղափոխվելու կոչով, որտեղ եղել են նաև երկրի նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը։
ԱԹՍ-ն որսալու նպատակով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։
Ավելի ուշ բանակը հայտնել է տագնապի ավարտի մասին․ այն տևել է մեկ ժամից պակաս։
Նախօրեին էլ Էստոնիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը խոցել էին երկրի տարածք ներթափանցած անօդաչու սարք։
Ըստ լրատվամիջոցների, այն եղել է ուկրաինական, գործարկվել էր Ռուսաստանի ուղղությամբ, սակայն շեղվել էր երթուղուց։
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին մեղադրել էր Լատվիային, պնդել, թե Վիլնյուսը հնարավորություն է տալիս Ուկրաինային իր տարածքից «անօդաչու սարքերով հարվածներ հասցնել Ռուսաստանին»։
Ռիգայում և Կիևում հերքել էին այդ պնդումները։