Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «Օրեշնիկ»-ով հարվածել է Ուկրաինային. Զելենսկի

Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, մայիսի 24,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, մայիսի 24,2026թ.

Ռուսաստանը «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինայի Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը հարձակման ընթացքում արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, վիրավորվել է առնվազն 83 մարդ:

Ուկրաինական կողմն այսօր հաղորդեց, որ գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և հարակից շրջանում ռուսական հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել:

Նախօրեին հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։

Այս հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահը հղում անելով ուկրաինական, ամերիկյան և եվրոպական հետախուզական տվյալներին՝ ասաց, որ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային:


XS
SM
MD
LG