«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ դեռևս վերջնական որոշում չունի, այն պետք է կայացվի խորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, հայտարարել է դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ՝ պայքարը, եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են»,- հայտարարել է Քոչարյանը՝ շարունակելով- «Հիմա մանդատները դա լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց, կրկնեմ, վերջնական որոշում չկա, բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի, այստեղ կասկած չի կարող»:
Լրագրողի հարցին, թե պայքարը շարունակել նկատի ունի նաև փողոցայի՞ն պայքարտ, երկրորդ նախագահն ասաց՝ նաև փողոցը.
«Տարբերությունը հետևյալի մեջ է՝ լեգիտիմությունը, իսկապես, լուրջ կասկածի տակ է: Իշխանության լեգիտիմությունը, երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում, բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ՔՊ-ի համար: Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության և իրենց անցկացրած ընտրության, էսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն և չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի ՍԴ-ումԱվելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՍԴ-ում կվիճարկի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Ակնկալիք չկա, բայց այս պրոցեսը մենք պետք է անցնենք, որովհետև Սահմանադրական դատարանի նիստերը բացեն, և մենք այս ամենը պետք է ցույց տանք ևս մեկ անգամ մեր հանրությանը, թե ինչ է կատարվել ընտրությունների ժամանակ՝ մինչև ընտրության օրը և ընտրության օրը ևս։ Ես, օրինակ, ակնկալիք չունեմ, բայց, այնուամենայնիվ, պետք է դիմել այս ամենը ֆիքսելու համար»,- նախօրեին հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Երեկ նաև ընդդիմադիր մյուս ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ:
Լրագրողի հարցին՝ եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն դիմումները, իրենք կգնա՞ն խորհրդարան, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մեր հարցը խորհրդարանն ու խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուքան, ինչ ուզում են անում են: Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան»: