Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը մտադիր չէ «վճարել» Հայաստանի եվրոպական ինտեգրման համար այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջոցով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

«Եթե եվրոպական չափանիշների ներդրման գործընթացը հայկական օրենսդրության և կարգավորող պրակտիկայի մեջ արդեն սկսվել է, ապա Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Հայաստանի անդամակցության կամ Եվրամիությանը անդամակցության նախապատրաստման համար՝ այն հսկայական արտոնություններով, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգի միջազգային երիտասարդական փառատոնի «Աշխարհի նոր ճարտարապետությունը» համաժողովում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է. - «Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրամիությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան և Սերբիան տասնամյակներ շարունակ իրենց հերթին են սպասում»։

Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում համաձայնել են առանձին հանդիպում անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և նրա եվրոպական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի բողոքի հարցով ԵՏՀ-ում որոշման համար կոնսենսուս է անհրաժեշտ. Պապոյան«Ենթադրում եմ՝ կլինեն սանկցիաներ»․ ԵՏՀ-ն 3 ամսում պետք է որոշի՝ օրինակա՞ն են Ռուսաստանի սահմանափակումները, թե՞ ոչՊուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն «Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն» Փաշինյանը հաստատում է՝ Աստանայի հետ քննարկվել է TRIPP-ին Ղազախստանի հնարավոր մասնակցությունըԵՄ-ն կխաբի Հայաստանին ինտեգրման հետ կապված ակնկալիքներում. Օվերչուկ ՌԴ-ից դարձյալ խոսում են ԵԱՏՄ արտոնություններից, Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայից Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեցՊուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել