Խամենեիի մահը «քայլ է առաջ» և «հույս» Իրանի համար, ասում է նրա զարմիկը

Մահմուդ Մորադխանի, արխիվ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը հույս է ներշնչում երկրին, հայտարարել է նրա զարմիկ Մահմուդ Մորադխանին, որը բնակվում է Ֆրանսիայում և դեմ է Իսլամական Հանրապետությանը։

«Ինչպես իրանցիների մեծ մասը, ես երջանիկ եմ», - France Presse-ին ասել է Խամենեիի քույրերից մեկի որդին, որը բժիշկ է, - «Ես շատ ուրախ եմ Ալի Խամենեիի մահվան համար։ Կարծում եմ՝ սա քայլ է առաջ, հույս է»։

«Պատերազմը և ռազմական միջամտությունները փոքր-ինչ դանդաղեցնում են քաղաքական գործընթացը, ինչը մի փոքր ցավալի է, բայց գուցե մենք ստիպված էինք անցնել դրա միջով», - ասել է Մորադխանին։

Նա կանխատեսել է, որ իսլամական ռեժիմը հավանաբար չի կարողանա գոյատևել Խամենեիի սպանությունից հետո։ «Ռեժիմի ներքին մրցակցությունն այնքան մեծ է, որ այն չի կարողանա դիմադրել դրանց, այն պետք է անհետանա և իշխանությունը տա ժողովրդին», - հայտարարել է Մահմուդ Մորադխանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարներն ուզում են բանակցել, և ինքը համաձայնել էԻրանցի 48 առաջնորդ է սպանվել․ ԹրամփԹեհրանի վրա հարվածներն առաջիկա օրերին է'լ ավելի կուժեղանան․ ՆեթանյահուՓահլավի. Իրանցիները պետք է պատրաստվեն փողոցներում լայնածավալ և վճռական ներկայությանԻրանի նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում. ԱրաղչիԻրանի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են գերագույն առաջնորդի հետքերով գնալԻրանի առաջնորդ Խամենեին սպանված է