Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»

Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»։

Այս գործով քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկել հենց տվյալ դատախազը։

Գլխավոր դատախազությունից նշեցին, որ աշխատանքից ազատումը որևէ կապ չունի դատական գործի հետ։

Դատախազ Խաչատուր Գալստյանի հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի վերջո, ո՞վ կդատի Վեհափառին

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Այս գործով Արմավիրի դատավորներից Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել, գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին, նա էլ գործը Երևան ուղարկեց: Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ դիմել է Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վճռելու համար:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն առաջիկա հինգ օրերին կորոշի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների քրեական գործը Երևանում, թե՞ Էջմիածնում պիտի քննվի:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երրորդ դատավորը ևս չի քննի Վեհափառի գործը. կսպասի Վճռաբեկի որոշմանըՈւմ է երրորդ անգամ մակագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործը Կաթողիկոսի և մյուսների գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու՝ տուժողի միջնորդությունը մերժվեցՓաշինյանը սրեց իրավիճակը. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Փաշինյանը պնդում է՝ կաթողիկոսը խմբեր է ուղարկել տարբեր բնակավայրեր հեղափոխություն սկսելու համար, Մայր Աթոռը հերքում է