Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում

Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։

Այս մասին «Ազատությանը» հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։

Մայր Աթոռի փոխանցմամբ՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով. Մայր Աթոռ

Ավելի վաղ կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:

Մայր Աթոռը, սակայն, հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով.

«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է», - ասված էր Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էջմիածնում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկըԿաթողիկոսը փոփոխել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմը. 10 եպիսկոպոսները դժգոհություն են հայտնում«Եկեղեցու կանոնադրության ստեղծումը դիտավորյալ ձախողել է». կաթողիկոսին նոր մեղադրանք է ուղղվումՄիակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները. Վազգեն արքեպիսկոպոս