«Եկեք խաղանք այս խաղը». Կաթողիկոսի հոգևոր ու աշխարհիկ անունները փոթորկեցին ԱԺ դահլիճը

Այսօր խորհրդարանում հնչող ելույթները պարբերաբար ընդհատվում էին սեղանին հարվածներով ու ծափերով։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորները Ամենայն Հայոց կաթողիկոսին կոչում էին աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան, ընդդիմադիր խմբակցության պատգամավորները՝ որպես բոյկոտ, սեղաններին էին հարվածում, իշխանական խմբակցության պատգամավորները՝ ի աջակցություն, ծափահարում։ Երբ ընդդիմությունն էր ամբիոնից Գարեգին Երկրորդին հիշատակում, իշխանականներն էին սեղաններին հարվածում։

Դահլիճի հակադիր թևերում նստող պատգամավորները, զուգահեռաբար կրկնելով «ծափ-հարված օպերացիան», միմյանց մեղադրում էին «մանկապարտեզային», «պրիմիտիվ, պարզունակ» այդ գործողության համար։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման շարժման» լարված փուլում, որով Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ փորձում է գահից հեռացնել Կաթողիկոսին: Ընդդիմությունը սատարում է Մայր Աթոռին՝ պնդելով, թե վարչապետն ու իշխող ուժը միջամտում են եկեղեցու ինքնավարությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նոր դատավորը պետք է արդարացնի Կաթողիկոսին». Գարեգին Բ-ի գործը՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորի սեղանինԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին Կաթողիկոսի գործով առաջին դատական նիստն ավարտվեց դատավորի ինքնաբացարկով «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը և մեկնում է Էջմիածին«Այսօր ամոթի օր է». ընդդիմադիրները կլքեն ԱԺ-ն, կմասնակցեն կաթողիկոսի դատական նիստինԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի և դատապարտելի է. Արամ ԱԿաթողիկոսը խոսել է «իշխանությունների սանձազերծած բռնաճնշումների» և եկեղեցու դեմ «հակասահմանադրական քայլերի» մասին