Իրանը Վաշինգտոնին զգուշացրել է, որ կպատասխանի ցանկացած հարձակման

Իրանը զգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի նրան, որ Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին՝ որպես «օրինական թիրախների», այս մասին այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. Reuters

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հավանականության կապակցությամբ, մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:

Վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել և զգուշացրել է Իրանի ղեկավարներին ցուցարարների դեմ ուժ չկիրառել։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է օգնել»։

Իրանում իշխանությունները բախվում են վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցերին, այս ֆոնին Reuters-ի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ քննարկվել է «Իրանում ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանցի ցուցարարները շարունակում են փողոցներում մնալ, Թրամփը և Արևմուտքը ուժեղացնում են ճնշումը Թեհրանի վրա (լրացվում է)

Իրանում չայած ինտերնետի անջատմանը, անվտանգության ուժերի կողմից ուժեղացվող ճնշումներին՝ ցուցարարները նահանջի քայլեր չեն ցուցաբերել. երկրում հակակառավարական ցույցերի 15-րդ օրն է։ Իրավապաշտպան խմբերը հայտնել են տասնյակ մահվան դեպքերի մասին, նախօրեին մտահոգություն են հայտնել, որ իշխանությունները խստացնում են բռնաճնշումները։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել» շարժմանը՝ նախազգուշացնելով, որ Իրանը «մեծ խնդիրների» մեջ է հայտնվել բողոքի ցույցերը ճնշելու իր ջանքերի պատճառով.

«Իրանը նայում է դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ գուցե ինչպես երբեք առաջ։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,-Truth Social-ում գրել է Թրամփը։

Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ցույցերի համար, որոնք Թեհրանում բռնկվել են երկու շաբաթ առաջ՝ տնտեսական ծանր պայմանների պատճառով: