Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ՝ իր խաղացողների անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով, տեղեկացրել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը:
Իրանի մասնակցությունը համաշխարհային ֆուտբոլային առաջնությանը կասկածի տակ է դրվել ԱՄՆ-ի ու Իսրայելի Իրանի դեմ մեկնարկած պատերազմից հետո:
«Երբ Թրամփն աներկբա հայտարարում է, որ չի կարող ապահովել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք, իհարկե, չենք մեկնի Ամերիկա», - նշել է Թաջը:
ՖԻՖԱ-ն դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Մրցաշարը պետք է մեկնարկի հունիսի 11-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Իրանը խմբային երկու հանդիպում ունի Նահանգներում: Իրանի մրցակիցներն են Բելգիան, Եգիպտոսը և Նոր Զելանդիան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը տեղին չի համարում Իրանի ներկայությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոչ ոք չի կարող հեռացնել Իրանին ֆուտբոլի աշխարհի առաջնությունից. Իրանի հավաքական