Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ. Reuters

Ցույցեր Իրանում, հունվարի 11, 2026թ.

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ երկու հազար մարդ, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը՝ պնդելով, թե «ահաբեկիչներն» են մեղավոր քաղաքացիական անձանց և անվտանգության աշխատակիցների մահվան համար։

Ավելի վաղ նույն մեղադրանքը նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին էր հնչեցրել «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում։ Ընդունելով, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները հրահանգել են 4 օրով անջատել ինտերնետը՝ Արաղչին ասել էր, թե երկրում «ահաբեկչական գործողություններ» են սկսվել բողոքի ցույցերի ժամանակ։

Իրավապաշտպան խմբերը, մինչդեռ, պնդում են, որ Իրանի վարչակազմը սկսել է դիմահար կրակ բացել ցուցարարների ուղղությամբ, որոնք անցած տարեվերջից փողոց են դուրս եկել՝ ազգային արժույթի սրընթաց անկման ու գնաճի դեմ։

Ինտերնետային ու հեռախոսային կապի անհասանելիության պատճառով անհնար է ստույգ տեղեկություններ ստանալ տեղում տիրող իրավիճակի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափած է» Իրանում ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներիցԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններովՇոյգուն դատապարտել է Իրանի «ներքին գործերին միջամտելու օտարերկրյա ուժերի փորձը»Իրանի հետ բիզնես վարող երկրները կբախվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ առևտրում. ԹրամփԻրանի որոշ վայրերում դեռ գործում է Starlink-ը