Իրանի նախագահը հայտարարել է, որ շարունակելու են գերագույն առաջնորդի հետքերով գնալ

Արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «շարունակելու ենք մեր գերագույն առաջնորդի հետքերով գնալ»։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն ուժեղ հարվածներ հասցնել, «կշարունակեն ոչնչացնել իրենց թշնամիների ռազմական բազաները», ասել է նա։

Փեզեշքիանն ընդգծել է՝ հեղափոխության առաջնորդի նահատակությունը տարիների զոհողությունների գագաթնակետն էր:

Նա հայտարարել է, որ Իրանի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը, որի անդամ է ինքը, սկսել է իր աշխատանքները։

Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին ավելի վաղ նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ՝ որպես գերագույն առաջնորդի ժամանակավոր փոխարինող:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում նրա ղեկավարությանը: Հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄԷ-ում իրանական հարվածներից զոհվել է 3, վիրավորվել՝ 58 մարդԱլիռեզա Արաֆին՝ Խամենեիի ժամանակավոր փոխարինող ղեկավար խորհրդումԱՄՆ հետախուզությունն ամիսներով հետևել է Խամենեին. NYT Իրանի առաջնորդ Խամենեին սպանված է