ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ «Իրանի հետ գործարքը կլինի կա՛մ հիանալի ու նշանակալի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնը հայտարարում է՝ Իրանի հետ կա՛մ հրաշալի համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինիԱյսօր ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել՝ ԱՄՆ-ն կա՛մ լավ գործարք կկնքի Իրանի հետ, կա՛մ հարցը կկարգավորի «այլ» ճանապարհով: Ռուբիոն, սակայն շեշտել է՝ Վաշինգտոնն ամեն ինչ կանի հակամարտությունը դիվանագիտությամբ լուծելու համար՝ նախքան «այլընտրանքներին» դիմելը։
Ռուբիոն ասել է, որ սեղանին դրված է բավականին հստակ և հիմնավոր առաջարկ, որով Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, և ներգրավվի միջուկային հարցի շուրջ շատ իրական, նշանակալի բանակցություններում, որոնց համար կոնկրետ ժամանակահատված է սահմանված:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ քննարկվող գործարքը վերջնական կարգավորում չէ և ամենաբարդ հարցերը թողնում է ապագային. այն առաջարկում է 60-օրով երկարաձգել հրադադարը, վերաբացել Հորմուզի նեղուցը և բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության հնարավոր փոխըմբռնման հուշագրի շրջանակում քննարկված բազմաթիվ թեմաների շուրջ արդեն որոշակի եզրահանգումների են եկել, սակայն դա չի նշանակում, թե Թեհրանը մոտ է համաձայնագրի ստորագրմանը:
Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղային հավելել է, որ «Իրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ և ներկայումս չի քննարկում միջուկային ծրագրի հարցը»: