Իրանի արժույթը նոր պատմական մինիմումի է հասել

Իրանի ազգային արժույթը՝ ռիալը հերթական անկումն է արձանագրել՝ դոլարի նկատմամբ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշին։

Ըստ բաց աղբյուրների, ամերիկյան մեկ դոլարն այսօր վաճառվել է 1 500 000 ռիալով։

Շաբաթներ առաջ իրանական արժույթի սրընթաց անկումն ու ապրանքների գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձան՝ փողոց դուրս բերելով տասնյակ հազարավոր իրանցիների։

Վարչակազմը բողոքի ալիքը ճնշեց բիրտ միջոցներով. իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ մոտ մեկ շաբաթ շարունակված բռնաճնշումների հետևանքով Իրանում զոհվել են տասնյակ հազարավոր ցուցարարներ, համացանցը շարունակում է մնալ վերահսկողության տակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչի. Իրանում ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 3117 մարդHRANA․ «Իրանում զոհերի թիվը մոտենում է 6 հազարի»Իրանում ինտերնետն արգելափակված է մնում. ցույցերի ժամանակ սպանվածների թիվը «կարող է գերազանցել 30 հազարը»Հայաստանաբնակ իրանցիներն ահազանգում են՝ իրենց օրերս հրավիրել են ԱԱԾ ու հորդորել դադարեցնել հավաքները