Ինչո՞ւ իշխող ՔՊ-ն դաշինք կազմեց հանրության անհայտ «Գործարարի» հետ

Իշխող ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ միավորվել է հանրությանն անհայտ «Գործարար» կուսակցության հետ՝ ձևավորվելով «Համերաշխություն» դաշինքը:

Հենց այս դաշինքով է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը մասնակցելու հոկտեմբերի 25-ին՝ Գորիսում և Գավառում կայանալիք համայնքային ընտրություններին:

Ինչո՞վ է զբաղվել այս ուժը մինչև այս տարվա ՏԻՄ ընտրությունները

«Գործարարը» հիմնադրել է գործարար Գեղամ Բաղդասարյանը՝ 10 տարի առաջ՝ դեռևս 2016-ին: Վերջին անգամ այս կուսակցությունը հենց 10 տարի առաջ էլ մասնակցել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին և պարտվել, դրանով քաղաքական գործունեությունն ավարտել է:

Անցած 10 տարիներին որևէ ընտրական գործընթացի այս ուժը չի մասնակցել, սակայն այս տարի ակտիվ կերպով ՔՊ-ի հետ ներգրավվել է ընտրություններում, հայտ ներկայացնելով միանգամից մի քանի համայնքներում:

Ինչո՞ւ տևական դադարից հետո «Գործարարը» որոշեց հենց ՔՊ-ի հետ ձեռք ձեռքի տված մտնել ընտրապայքարի մեջ. գործարար Գեղամ Բաղդասարյանն ասաց, թե հաստատված խաղաղության պայմաններում ուզում են զարգացնել տնտեսությունը»:

Էկո տնակների, դռների ու պատուհանների արտադրությամբ զբաղվող Գեղամ Բաղդասարյանի խոսքով՝ որոշել են կամուրջ դառնալ ընդդիմության և իշխանության միջև:

Գորիսում ՔՊ-ից և «Գործարար» կուսակցությունից կազմված «Համերաշխություն» դաշինքի թեկնածուն գործող համայնքապետ Առուշ Առուշանյանն է, Գավառում դաշինքի թեկնածու դարձյալ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

«Տարբեր ձևի բանակցություններ եղել են տարբեր մարդկանց հետ, հիմա էստեղ է ստացել է, տեսել ենք, որ շատ հարցերում ՔՊ -ի հետ համակարծիք ենք: Նենց չի, որ ՔՊ-ն է մեզ ընտրել, ինչ-որ տեղ էլ մենք ենք ընտրել: Առուշ Առուշանյանը բոլորից հայտնի է, որ Գորիս համայնքը շատ հզոր ձևով զարգացրել է: Խոսքը միայն Առուշանյանին չի վերաբերում, նույն դեպքը կա Գավառում», - ասաց Բաղդասարյանը:

«Գործարարը» Ստեփանավանում որոշել է առանձին մասնակցել ընտրություններին

Եթե Գորիսում ու Գավառում «Գործարարը» ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին, ապա Ստեփանավանում որոշել է առանձին մասնակցել: Այստեղ էլ իրենց թեկնածուն կրկին գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն է:

«Գործարար» կուսակցության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը վստահ է, որ հենց իրենց թեկնածուն է հաղթելու ընտրություններում:

Ընդհանուր առմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը բավականին պասիվ է այս ՏԻՄ ընտրություններում: Թեև իր մեծությամբ ամենամեծ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության՝ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը ընդամենը երկու ամիս առաջ խոստացել էր ակտիվ մասնակցել համայնքային ընտրություններին, և թույլ չտալ ՔՊ-ի վերարտադրությունը, սակայն կուսակացությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում բավարարվեց միայն Ստեփանավանով:

Ինչո՞ւ ի վերջո միայն Ստեփանավանում որոշեցին մտնել ընտրապայքարի մեջ. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան փոխանցեց, թե այլ համայնքներում կայանալիք ընտրություններին մասնակցում են իրենց գործընկեր կուսակցությունները, դրանց շարքում են «Նոր Դարաշրջանը» և «Ապրելու երկիրը»:

Ի դեպ, ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիրը» բավական ակտիվ է, այս ուժը հայտ է ներկայացրել շուրջ 6 համայնքում:

Խորհրդարանում 2-րդ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի անդամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, նույնպես պասիվ է ընտրություններում: քաղաքական ուժը մասնակցելու է միայն 4 համայնքներում ՝
Մարտունիում, Ծաղկաձորում, Արտաշատում, Հրազդանում:

Այս տարի ՏԻՄ ընտրություններ են նշանակված Հայաստանի 46 համայնքներում: Իշխող ՔՊ-ն մասնակցում է խոշորացված բոլոր համայնքներում՝ «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած խոստմանն՝ «Ուժեղ Հայաստանը» նահանջեց. 19 համայնքից մեկի ընտրությանը կմասնակցեն Աբովյանի համայնքապետի ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է Թումանյանում և Լերմոնտովոյում ՔՊ-ի թեկնածուներն ընտրվեցին՝ առանց մրցակցիԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըԸնդդիմադիր ուժերը պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ քննարկվում են նաև դաշինքներ